Երգչուհի Նառայի աղջիկը՝ Էլեոնորան, բավական հայտնի է ինստագրամում որպես ոճային մայրիկ:
Նա բավական ակտիվ է ինստագրամում, հաճախ է հրապարակումներ անում և ունի հետևորդների մեծ բանակ:
Էլեոնորան բավական հաճախ նաև ինստագրամյան հարց ու պատասխաններ է կազմակերպում:
Օրերս Էլեոնորային հարց է հնչել, թե ինչպես է կարողանում խնամել իր երկու բալիկներին:
Նա պատասխանել է, որ դայակ ունի, ով իրենց ընտանիքի անդամն է դարձել, ինչպես նաև խոսել է իր սկեսուրի մասին, ում անվանել է աշխարհի ամենաբարի մարդ:
Էլեոնորան նաև նշել է, որ իր մայրը՝ Նառան, նույնպես միշտ իր կողքին է:
Հիշեցնենք, որ Էլեոնորան և ամուսինը՝ Արամ Աբովյանը, ամուսնացել են 2017 թվականին։
Հավելենք, որ Էլեոնորայի ամուսինը ՝ Արամը, կնոջը Range Rover մակնիշի շքեղ մեքենա էր նվիրել՝ նրան ու դստերը հիվանդանոցից դուրս գրելիս: