Մտածում էի՝ թող լիներ, անգամ ծեծող լիներ ինձ, մենակ լիներ կողքիս. Լիլիթ (տեսանյութ)

  • May 04, 2022

Օրերս երգչուհի Լիլիթ Կարապետյանը Areg TV-ի  Տեսլական հաղորդման հյուրն էր:

Դրա շրջանակներում նա պատմել է իր հորը կորցնելու մասին:

Լիլիթի խոսքով՝ ինքը ընդամենը 9 տարեկան էր, երբ հայրը մահացել էր: Երգչուհին վստահեցնում է, որ այդ շրջանում կանխազգացել էր իր հայրիկի կորուստը:

Նա ուղիղ մեկ ամիս նույն երազն էր տեսնում, որում կորցնում էր իր ատամները;

Ըստ երգչուհու՝ շատ հոգատար հայր ուներ. վերջինս մահացել էր հիվանդության հետևանքով:

Լիլիթն անկեղծացել է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում երազել է հայր ունենալու մասին.

«Հայր կորցնելն ինձ վրա շատ է ազդել: Միշտ սիրել եմ, երբ մեծ ընտանիք են ունենում՝ տատիկ, պապիկ: 9 տարի միշտ հենց հայրս էր ինձ տանում անկողին: Ունեցել եմ  և ունեմ հրաշալի մայր, ինչպես նաև իդեալական եղբայր ունեի: Մայրս հերոս է, ամեն ինչ անում էր, որ չզգայինք հորս պակասը: Մեկ-մեկ, որ լսում եմ, որ բողոքում են իրենց հայրերից, ասում եմ՝ թող լիներ անգամ ծեծող, ամենավատը, մեզ հետ չապրեր, բայց լիներ կողքիս: Զանգեի ու ասեի՝ պապ ջան, կուզեի նրան օգտակար լինեի, թող ինքը բան չաներ ինձ համար »:

Մեկնաբանություն

Որոնում