Starnews-ի աչքից չի վրիպել, որ դերասանուհի Անատի Սաքանյանը պարզվում է, որ ինքն իրեն գովերգող մեկնաբանություններ է գրում:
Օրերս արդեն տեղեկացրել էինք, որ տպավորություն է, որ Անատին մեծացրել է կրծքերը:
Համենայն դեպս, նախկինում Անատին նման բարեմասնություններով աչքի չէր ընկել:
Թերևս, իր նոր կերպարն Անատիին այնքան է շոյել, որ նա չի դիմացել և իր աշխատանքային էջով իրեն մեկնաբանություն է գրել:
Հիմա կասեք, որ, միգուցե, smm մասնագետ ունի, բայց նեղ շրջանակներում բոլորն էլ գիտեն, որ Անատին դա իրեն չէր կարող թույլ տալ:
Հավելենք, որ վերջին շրջանում Անատիի պահվածքը «մեղմ ասած» տարօրինակ է:
Հիշեցնենք, որ Անատին ընկերոջը ցուցադրելու համար մեկ նրա ձեռքն էր ֆոտոշոփել, մեկ էլ ուրիշի ձեռքն էր ցույց տվել որպես իրենը՝ կրկին դիմելով ֆոտոշոփի օգնությանը:
Նա նույնիսկ իր անունն էր ֆոտոշոփով ավելացրել շղթայի վրա, որպեսզի հետևորդները, կարծեն, թե սիրելին ռոմանտիկ է:
Հավելենք նաեւ, որ երբ Անատին ցուցադրել էր իր նշանադրության մատանին, համացանցային շատ օգտարեր վստահեցրել էին, որ այն կամ կեղծ է, կամ էլ Անատին հանդիպում է օլիգարխի հետ, քանի որ նման շքեղ մատանի միայն մեծահարուստ տղամարդը կարող էր իրեն թույլ տալ:
Մենք զրուցել էինք նաև մասնագետներից մեկի հետ, ով վստահեցրել էր, որ մատանին իրական չէ, քանի որ ոսկուց մատանին երբեք չի ունենում այսպես ասած՝ «դրսի պռոբա»: