Տեսեք՝ սկանդալային միջադեպից հետո Սոս Ջանիբեկյանի նախկին կին Մադոննան ինչպես է պաշտպանել նրան (լուսանկար, տեսանյութ)

  • May 05, 2022

Այս օրերին Երևանում պարբերաբար տեղի են ունենում երթեր, որոնց միջոցով քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նման երթերից մեկի ժամանակ երեկ՝ մայիսին 4-ին, երթի մասնակիցները շշերով հարվածել են դերասան Սոս Ջանիբեկյանին:

Վերջինս երբեք էլ չի թաքցրել, որ սատարում է ներկայիս իշխանությանը:

Այդ միջադեպից հետո Սոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ Մադոննա Հարությունյանը, ինստագրամյան իր էջում գրել է հետևյալը.

«Երեկ Սոսը գնում էր Անաիսին վերցնելու, թե ինչ էղավ երեկ արդեն բոլորդ գիտեք…

Փաստորեն «երկրի համար պայքարող»ժողովուրդը բռնության անհագ ցանկությամբ լցված պատկերն ունի:

Ի՞նչ եք անում դուք,երբ դիմացինը այլ տեսակետ ունի: Հարձակում եք գործում, որովհետև երբ հերթը հասնում է ուղեղին այն ձեզ չի բավարարում: Сила есть, ума не надо.

Մարդիկ հարգե՛ք միմյանց:Սովորեք կառավարել ձեր էմոցիաները: Այլապես ի՞նչ գործ ունեք քաղաքակիրթ աշխարհում»:

Հավելենք, որ Մադոննան հրաշալի հարաբերություններ ունի իր նախկին ամուսնու՝ Սոս Ջանիբեկյանի հետ:

Հիշեցնենք, որ վերջերս Մադոննան անկեղծացել է իր և Սոսի հարաբերությունների մասին՝ նշելով, որ իրենք միասին մեծացնում են իրենց դստերը:

Ըստ Մադոննայի՝ իրեն մինչև 6 ամիս էր հարկավոր Սոսի հետ շփման եզրեր գտնելու համար:

«Ամեն ինչ հնարավոր էր չչարանալու շնորհիվ: Բնականաբար, ինչ-որ խնդիր է լինում, երբ բաժանվում եք, սակայն պետք է չպահել այդ նեղվածությունը, ընդունել այդ իրավիճակը,  կարելի է սիրել այդ մարդուն, ամեն դեպքում՝ մենք հարազատ ենք իրար, մենք ունենք Անաիս, ու երբ մենք երեքով ենք, շատ ջերմ ենք: Մինչև 6 ամիս պահանջվեց, որպեսզի այդ նեղվածությունն անցնի, իր մոտ էլ»:

Մադոննայի խոսքով՝ իր համար կարևորը երեխայի առողջ հոգեբանությունն էր, ինչի համար էլ վերականգնել է իրենց հարաբերությունները:

Մեկնաբանություն

Որոնում