Միայն թե տեսնեք՝ ինչ անակնկալ է արել Մենչի դուստրն իր սիրելի ծննդյան առթիվ. երիտասարդը շոկի մեջ էր (տեսանյութ)

  • Jul 31, 2021

Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ վերջերս պրոդյուսեր, շոումեն Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Էլինան, նշում էր իր 18-ամյակը:

Այդ առիթով նա մեծ խնջույք էր կազմակերպել, որի ժամանակ նրա սիրելին իր համար անակնկալ էր կազմակերպել:

Առհասարակ, Էլինան հաճախ է ներկայացնում սիրելիի կողմից ստացված նվերները և շքեղ ծաղկեփնջերը:

Այս անգամ արդեն անակնակլ անելու հերթն Էլինայինն էր: Նա սիրելիի ծննդյան առթիվ կեսգիշերին անակնկալ այցելել էր նրան:

Հավելենք, որ դստեր սիրելիի մասին Մենչը վերջերս հարցազրույցներից մեկում նշել էր, որ բավական դժվար է համակերպվել Էլինայի՝ ընտրյալ ունենալու մտքի հետ, ավելին՝ 4 օր չի քնել:

Մենչը հերքել է այն խոսակցությունները, որոնց համաձայն՝ դստեր սիրելին մեծահարուստի որդի է:

Մենչը նշել է, որ երբեմն քննարկում են իբրեւ թե Էլինան տվյալ երիտասարդի հետ է շփվում հանուն ԱՄՆ-ի քաղաքացիության, սակայն դա ըստ Մենչի՝ անհեթեթություն է:

Մեկնաբանություն

Որոնում