Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ տեւական շրջան է, ինչ Միքայել Պողոսյանը եւ Աննա Հարությունյանը բաժանվել են:
Starnews-ի աչքից չի վրիպել, որ վերջին շրջանում Աննան բավական ռոմանտիկ ինստագրամյան սթորիներ է հրապարակում:
Տպավորություն է, որ Աննան կամ սիրահարվել է, կամ ինչ-որ բան է փորձում ակնարկել նախկին սիրելիին:
Աննան նաեւ անդադար ակնարկում է այն մասին, որ նոր կյանք է սկսել:
Նա ինստագրամյան սթորի է հրապարակել, որին կից գրել է. «Վերածնվեցի»:
Հիշեցնենք, որ երկար տարիներ համացանցում քննարկվում էր Աննա Հարությունյանի և Միքայել Պողոսյանի սիրավեպը:
Այս առիթով Աննան ոչինչ չէր մեկնաբանում, սակայն նրան և Միքայել Պողոսյանին հաճախ կարելի էր տեսնել միասին: