Վուլգար է… Մաշը՝ Օկսի Ավդալյանի մասին (լուսանկար, տեսանյութ)

  • May 05, 2022

Օրերս բլոգեր Մաշը Look & Face հաղորդման  հյուրն էր:

Դրա շրջանակներում հյուրին ներկայացվում են հանրային դեմքերի լուսանկարներ, որոնց կերպարի վերաբերյալ հյուրը պետք է կարծիք հայտնի:

Հյուրը դա անում է առանց իմանալու, թե ում մասին է խոսքը:

Մաշին ներկայացվել է նաեւ երգչուհի Օկսի Ավդալյանի լուսանկարը:

Բլոգերը նշել է, որ Օկսիի տվյալ կերպարի մեջ իրեն դուր չի եկել հագուստի աչք ծակող լոգոն:

Ըստ նրա՝ այդ տարբերակը ինքը չի նախընտրում: Մաշը հավելել է, որ Օկսիի կերպարն իր համար վուլգար է:

Հիշեցնենք նաեւ, որ հաղորդման շրջանակներում Մաշին նաեւ հարց է հնչել իր և Գոշի հարաբերությունների վերաբերյալ:

Մաշը պատասխանել է, որ երբեք չի խոսել իր անձնական կյանքի մասին, հիմա էլ չի պատրաստվում դա անել:

«Գուցե կա, գուցե չկա, չգիտեմ»,-նշել է բլոգերը:

Մաշը նշել է նաև, որ իր և Գոշի համատեղ նախագիծն այլևս չի լինելու:

Զրույցի ընթացում Մաշը նաև ակնարկել էր, որ ներկայումս ազատ է:

«Քրոջս հետ խոսում էինք այն մասին, որ ոնց որ մեզ վրա մեղր քսած լինեն, սակայն սխալ մեղուներ են գալիս»:

Նա նաև վերջին շրջանում պարբերաբար ներկայացնում է, թե ինչ ծաղիկներ է նվեր ստանում:

Մաշի խոսքով՝ անձնականի մասին կխոսի, երբ հասկանա, որ հանդիպել է արժանի մարդու, ում հետ որոշել է ամուսնանալ:

Մեկնաբանություն

Որոնում