Այն, որ երգչուհի Մալենան տաղանդավոր է, չի քննարկվում, սակայն չենք կարող չփաստել, որ 15-ամյա երգչուհին ամեն ձեւով փորձում է ավելի մեծ երեւալ:
https://youtu.be/1RG_qhN4e3M
Օրերս Starnews-ի աչքից չի վրիպել Մալենայի մասնակցությամբ հերթական ինստագրամյան տեսանյութը, որում ներկայացվում էր, թե նա ինչպես է լուսանկարվում ֆոտոշարքի համար:
Посмотреть эту публикацию в Instagram
Անվանեք մեզ չար եւ նախանձ, բայց տվյալ դիրքով եւ հայացքով 15 տարեկան անչափահասները չեն լուսանկարվում:
Մալենան ամեն կերպ ցանկանում է ընդգծել իր տարիքին ոչ համապատասխան սեքսուալությունը:
Դա նկատելի է նաեւ Մալենայի հրապարակած մյուս լուսանկարներում:
Մալենա ջան, վայելիր տարիքդ, մեծանալ եւ սեքսուալ դեռ կհասցնես լինել:
Հիշեցնենք, որ Մալենան Աննա Մանուչարյանի դուստրն է:
Դերասանուհին վերջին շրջանում չի թաքցնում, որ ամուսնացել է: Նա «անհետացել» է հեռուստաէկրաններից՝ նախընտրելով միայն թատրոնում հանդես գալ:
Հավելենք, որ տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում Աննան անկեղծ խոստովանում էր, որ իր անձնական կյանքում ամեն ինչ հարթ չի եղել:
Դերասանուհին բավական երիտասարդ տարիքում էր ամուսնացել:
20 տարեկանում Աննան արդեն ուներ դուստր՝ Արփին, ով ներկայումս նախընտրում է, երբ իրեն Մալենա անունով են դիմում:
Աննան ամուսնալուծվել էր՝ նշելով, որ նախկին ամուսինը չի փորձել շփվել դստեր հետ: