Երգչուհի Ասղիկ Սաֆարյանն օրերս խորհրդավոր սթորի էր հրապարակել:
Նա գրել էր հետևյալը, «Երանի լինեիր»:
Թերևս, երգչուհին հիշել էր իր հանգուցյալ սիրելիին:
Այն, որ իր սիրելին մահացել է, Աստղիկը խոստովանել էր վերջերս Asekose.am-ի CV հաղորդման շրջանակներում:
Նա չէր մանրամասնել, թե ինչ հանգամանքներում է դա եղել, սակայն խոսել էր այն մասին, որ դա իր կյանքի ցավոտ թեմաներից մեկն է:
«Պետք է խոստովանեմ, որ իմ կյանքի 35 տարիների ընթացքում իրական սեր ունեցել եմ միայն մեկ անգամ, բայց նա ֆիզիկապես ներկա չէ; Այդ փաստն ինձ նեղացրեց, ես խռովեցի սիրուց, այդ գաղափարից, նեղացա: Դրանից հետո սիրո էմոցիան մի փոքր փայտացավ, բայց Փառք Աստծո ես ուժեղ մարդ եմ, կարողացա գիտակցաբար մոտենալ, անգամ մի որոշ ժամանակ կարողացա հաղթահարել այդ խռովությունը սիրո հանդեպ: Ուղղակի ցավալի է, որ ամբողջ աշխարհի մեջ կարող էի սիրել միայն մեկ հոգու, այսինքն՝ այդպես ստացվեց, բայց Աստված խլեց նրա կյանքը: Չէի չարացել, պարզապես խռովել էի իմ բախտից»: