Դերասանուհի Անի Խաչիկյանը երբեք էլ գլամուրային կերպար չի եղել:
Նա կարող էր հանրային վայրեր այցելել նույնիսկ առանց շպարի:
Վերջերս դերասանուհին ակնարկում էր, որ իր կյանքում բարդ շրջան է:
Նա նույնիսկ այդ թեմայի վերաբերյալ գրառում էր արել:
«Երկար տանջվելուց հետո որոշեցի սենց դիմավորեմ ցանկացած վատ ու ավելի վատ գալիքը,իսկ եթե կյանքը անակնկալ անի ու լավը բերի,ապա հատկապես՝ հենց սենց էլ պետքա դիմավորել
Բարի գիշեր»:
Տպավորություն է, որ խնդիրներն այլևս անցյալում են:
Անին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նոր՝ ավելի կանացի կերպարով:
Հավելենք, որ ամուսնալուծված Անին չի սիրում, երբ իրեն խղճում են՝ նշելով իր ամուսնալուծության փաստը:
Նա ներկայումս բավական փակ է պահում իր անձնական կյանքը:
Նրա նախկին ամուսինը ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ լուսանկարիչ և ռեժիսոր Հայկ Բարսեղյանն էր:
Ամուսնալուծության մասին չեն սիրում խոսել: Չնայած դրան՝ Անին վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունեն: Նրանք որդի ունեն: