Կենացները քաղցրանում են, շոու ենք անում… Ինչպես է Մարիամ Մելիքյանը Թուրքիայում խմում հարսի հետ (լուսանկար, տեսանյութ)

  • May 06, 2022

Դերասանուհի Մարիամ Մելիքյանն այս օրերին Թուրքիայում հյուրընկալել է եղբորը և նրա կնոջը:

Մարիամը ցույց է տվել, թե ինչպես են ինքը և հարսը վայելում իրենց ժամանցը:

Դերասանուհին ներկայացրել է, թե ինչպես են ոգելից օգտագործում:

Այդ ինստագրամյան սթորիներից մեկին կից նա գրել է, որ կենացները գնալով քաղցրանում են:

Տպավորություն է, որ Մարիամը բավական մտերիմ է եղբոր կնոջ հետ:

Վերջերս նա նույնիսկ հումորային տեսանյութ էր հրապարակել, որում նշել էր, որ տալը լավ բան չէ:

Հավելենք նաև, որ Մարիամը չի թաքցնում, որ երբեմն խնդիրներ է ունենում իր սկեսուրի հետ:

Ըստ Մարիամի՝  եղել է, որ պատասխանել է սկեսուրին, քանի որ ինքը խելոք հարսիկ չէ, ավելին՝ ինքը տակը մնացող չէ, ինքն իրեն պաշտպանել գիտի:

Մարիամը նաեւ նշել է, որ նույն պատկերն է նաեւ սկեսրայրի դեպքում, հարկ եղած դեպքում նրան էլ է կտրուկ պատասխանում:

Դերասանուհին նշել էր նաև, որ իր սկեսուրը քուրդ է, համացանցում էջեր չունի, լինելու դեպքում էլ՝ հայերենին չի տիրապետում:

 

Մեկնաբանություն

Որոնում