Դժբախտություններից հետո անխնամ դարձած Գայանե Ասլամազյանի, կտրուկ նիհարած Շուշան Պետրոսյանի, Անահիտ Սիմոնյանի և Հայկոյի մայրիկի հարաբերությունների, Ավետ Բարսեղյանի կնոջ հղիության մասին. շաբաթվա աստղային ամփոփումը (տեսանյութ)

  • May 07, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:

Այս շաբաթ մեր աչքից չի վրիպել, որ երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը նիհարել է:

Նա վերջին շրջանում ելույթներով հաճախ է հանդես գալիս:

Օրերս Շուշանը ելույթ է ունեցել նաև հարսանեկան խնջույքներից մեկում: Համացանցում հայտնված տեսանյութից ակնհայտ է, որ երգչուհին քաշ է կորցրել:

Ի դեպ, Շուշանը երբեք չի բարդույթավորվել իր քաշից, նույնիսկ անդրադարձել է իրեն խոզ անվանողներին:

Երգչուհու խոսքով՝ դրանք հիմնականում գրում էին կլոր և կանացի փորով տղամարդիկ:

Հավելենք, որ երգչուհին երկու որդի ունի, նա արդեն տարիներ է, ինչ ամուսնալուծված է:

Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականին Շուշան Պետրոսյանի նախկին ամուսինը՝ Արման Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հայտնելով, որ իրենք 1 տարուց ավել է, ինչ բաժանվել են։

«Ի գիտություն ինձ և իմ հարազատներին զանգող և հետաքրքրվող բազմաթիվ մարդկանց` մեկ տարուց ավելի է` բացարձակ կապ չունեմ Շուշան Պետրոսյանի հետ»,- գրել էր Արմանը։

Այս շաբաթ աչքի է ընկել նաև  Անահիտ Սիմոնյանը: Նա վերջերս ինստագրամյան իր էջում նշել էր, որ Հայկոյի ընտանիքի անդամների հետ հրաշալի հարաբերություններ ունի:

Միաժամանակ, երգչուհին անկեղծացել էր, որ Արմանի բոլոր ծախսերն ինքն է հոգում: Նա նաև նշել էր, որ երբեմն Արմանի դաստիարակության հարցում դժվարություններ է ունենում:

Ըստ նրա՝ հոր պակասը շատ է զգացվում:

Օրերս էլ  Starnews-ի աչքից չի վրիպել Անահիտի նոր սթորիները, որոնցում նա ներկայացրել էր, թե ինչպես էին Արմանը և իր մայրը միասին կենդանաբանական այգի հաճախել:

Այս ինստագրամյան սթորիներին կից Անահիտը գրել էր  հետևյալը.

«Շնորհակալ եմ, մայրիկ, դու  աշխարհի ամենալավ տատիկն ես: Հետաքրքիր է՝ կկարողանա՞մ այսպիսին լինել: Կասկածում եմ»:

Տպավորություն է, որ այս ձևով Անահիտն ակնարկներ է անում Հայկոյի մայրիկին՝ Սուսաննա Նիկողոսյանին:

Հավելենք, որ վերջին անգամ Հայկոյի մայրիկը և Անահիտը միասին ներկա են եղել  երգչի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին: Չնայած դրան՝ նրանք միասին չէին ընդունում ցավակցությունները: Անահիտն իր ծնողների հետ մեկ այլ հատվածում էր կանգնած:

Այս շաբաթ Ավետ Բարսեղյանի կինը՝ Անին, ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որից կարելի է ենթադրել, որ նա բալիկի է սպասում:

Starnews-ը, իհարկե, ոչինչ չի հաստատում, սակայն մենք առաջինն էինք տեղեկացրել Լիլիթ Հովհաննիսյանի, Սոֆյա Պողոսյանի, Քրիստինա Եղոյանի, Սիրուշոյի հղիությունների մասին:

Հավելենք, որ ավելի վաղ Ավետը հարցազրույց էր տվել «Առանց թեմայի» հաղորդմանը, որի շրջանակներում պատմել էր, թե տարիներ առաջ որքան էր երազում հայրանալու մասին, ավելին՝ նույնիսկ նախանձում էր մանկասայլակով զբոսնող ծնողներին:

Ավետի խոսքով՝ այդ մտքերից երկու տարի անց իր երազանքն իրականացել էր, թեպետ ըստ նրա՝ արդեն 35 տարեկան էր և իր բոլոր հարազատներն իրենից «ձեռք էին քաշել»:

Ավետի խոստովանությամբ՝ երեխա ունենալը շատ հեռու երազանք էր իր համար թվում, սակայն նրա կյանքը կտրուկ փոխվեց, քանի որ երազանքը վերջապես իրականացավ:

«Երբ Լուսեն ծնվեց, թմբիրի մեջ էի, անբացատրելի էր, ոչ մի ձև չէր կպնում գիտակցությանս մեջ, որ իմ երեխան է: Հարցնում էի՝ սիրո՞ւն է: Հետո ընկերս՝ Ռաֆայելը, ով նկարիչ է, ասաց, որ հանգստանամ, սիրուն ու համաչափ երեխա է:  Երբ բոլորը տուն էին գնացել, Անիի սենյակի զուգարանում նստել ու շատ բարձր լացում էի, գոռում էի, զռռում էի: Շատ խառն էր»:

Այս շաբաթ աչքի է ընկել նաև ամերիկաբնակ հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը:

Նրա համար վերջին տարիները բավական բարդ էին:

Նախ նա սկանդալային ձեւով ամուսնալուծվել էր, ապա նախորդ տարի կորցրել էր սիրելի եղբորը:

Գայանեն մի շրջան պարզապես «անհետացել էր». նա ոչինչ չէր հրապարակում սոցիալական ցանցերի էջերում, որոնցում սովորաբար ակտիվ էր:

Ներկայումս հաղորդավարուհին փորձում է վերադառնալ իր բնականոն կյանքին:

Նա արդեն հայտնվում է հանրային վայրերում, ավելին՝ վերջերս վերականգնել է իր հարաբերություններն Անժելա Սարգսյանի հետ, ում հետ սկանդալից հետո չէր շփվում:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Angela Sargsyan (@angelasargsyanofficial)

Օրերս Starnews-ի աչքի չի վրիպել Գայանեիի վերջին հրապարակումները:

Սովորաբար միշտ խնամված տեսքով հանդես եկող Գայանեն լուսանկարներ էր հրապարակել, որոնցում անխնամ էր:

Ինչ խոսք, վերջին ծանր իրադարձությունները ծանր հետք են թողել նրա արտաքինի վրա:

Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր. առաջարկում ենք գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ:

 

Մեկնաբանություն

Որոնում