Մեծական է, ինձ դուր չի գալիս… Մագա Հարությունյանը՝ Դիանա Գրիգորյանի մասին (լուսանկար, տեսանյութ)

  • May 07, 2022

Բլոգեր Մագա Հարությունյանն օրերս Look & Face հաղորդման հյուրն էր:

Դրա շրջանակներում հյուրին ներկայացվում են հանրային դեմքերի լուսանկարներ, որոնց կերպարի վերաբերյալ հյուրը պետք է կարծիք հայտնի:

Հյուրը դա անում է առանց իմանալու, թե ում մասին է խոսքը:

Մագային ներկայացվել է նաեւ Կարեն Ասլանյանի եւ Դիանա Գրիգորյանի լուսանկարը:

Ստորեւ առանց խմբագրման ներկայացնում ենք Մագայի հնչեցրած կարծիքը.

«Չգիտեմ՝ ովքեր են: Ինձ թվում ա՝ աղջիկն ավելի շատ կին ա, որովհետեւ ավելի շատ մեծական ա հագուստը, հա, սիրուն ա կողքի բացվածքը, բայց կամ չի սազում, չեմ հասկանում, ինձ դուր չեկավ, ես չէի հագնի, բայց վատը չի, չեմ հասկանում՝ ինչն ա իմ աչքի համար անհասկանալի, կարող ա գույներից ա, խառն ա էս look-ը, իսկ տղան կարար էս պիջակով ուրիշ ջինս հագներ, կամ էս պիջակը չհագներ գոնե, մեկ էլ էս կոշիկները, ես սիրում եմ ստիլեր խառնել, էլի վատ չի, բայց ես ուրիշ ձեւով կհագնվեի»:

Հավելենք նաեւ, որ հաղորդման ընթացքում Մագային հարց է հնչել թմրանյութերի վերաբերյալ: Բլոգերը նշել է, որ երբեք նույնիսկ չի փորձել թմրանյութեր, ավելին՝ չի սիրում իրավիճակներ, երբ ինքը սթափ չէ:

«Սարսափում եմ դրանից, նույնիսկ այն մարդկանցից, ովքեր օգտագործում են թմրանյութ: Չեմ հասկանում այդ մարդկանց, ինքս այնքան կենսուրախ ու աշխույժ մարդ եմ, որ ինձ պետք չէ ոչինչ ուրախ լինելու համար: Չգիտեմ՝ ինչ են զգում նման մարդիկ: Ինքս վատ չեմ վերաբերվում նման մարդկանց, իհարկե, չափի մեջ: Կան մարդիկ, որոնք օգտագործում են, բայց չափի մեջ, այդ թվում՝ արվեստագետ մարդիկ»:

Չնայած դրան՝ Մագան խոստովանել է, որ ոգելից օգտագործել սիրում է, ավելին՝ եղել են դեպքեր, երբ այնքան է խմել, որ ոչինչ չի հիշել:

«Ալկոհոլ օգտագործում եմ, վերջերս ավելի հաճախ, քանի որ առիթներ հաճախ են լինում, բայց ոչ թմրադեղեր: Չեմ կարող ապրել ոչ ադեկվատ վիճակում, իսկ նրանք, ովքեր չարաշահում են թմրադեղերը, ինձ համար ոչ ադեկվատ են: Եղել է, որ խմել եմ շատ, փառք Աստծո նեղ շրջապատում է եղել: Չեմ կարող ասել, որ խմած ժամանակ այնպիսի բաներ եմ անում, որ ամաչում եմ, ուղղակի մոռանում եմ՝ ինչ է եղել: Առավոտյան արթնանում ես ու լավ չես զգում»:

Մեկնաբանություն

Որոնում