Չեք կարող պատկերացնել՝ ինչ հարաբերություններ ունի Անժելա Սարգսյանը նախկին ամուսնու կնոջ հետ (տեսանյութ)

  • May 07, 2022

Նորություն չենք ասի, որ դերասանուհի Անժելա Սարգսյանի նախկին ամուսինը՝ Ղազարը, նրա կողքին էր սկանդալային պատմության ժամանակ:

Նա ամեն ձեւով սատարում էր նախկին կնոջը:

Վերջերս Starnews-ի աչքից չի վրիպել Անժելայի արխիվային հարցազրույցներից մեկը, որում նա պատմում էր, որ  որպես ընկեր շատ է սիրում նախկին ամուսնուն:

Ըստ Անժելայի՝ իրենք հրաշալի հարաբերություններ ունեն, սակայն որպես կին եւ տղամարդ կապ չունեն միմյանց հետ:

Դերասանուհու խոսքով՝ նախկին ամուսինն արդեն ամուսնացել է.

«Իմ երեխան շատ լավ խորթ մայր ունի, երբ աղջիկս Հայաստանում է, նա ինձ պես նրան պահում է: Իմ էրեխեն, երբ գալիս է ու ասում է, որ Լիլիթը սա արեց, նա արեց, ես ահավոր երջանիկ կին եմ ինձ զգում: Իմ էրեխեն խաղաղ մանկություն ունի, Աստված օրհնի նրան: Էս աղջիկն անձնազոհաբար իր երեխայի պես պահում է նրան»:

Հավելենք, որ Անժելայի դուստրը մի շրջան ապրում էր միայն ԱՄՆ-ում, սակայն դերասանուհու խոսքով՝ դեռահասության շրջանում ամերիկյան դպրոցները կարող են կործանարար լինել երեխայի համար:

 

 

Մեկնաբանություն

Որոնում