Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը ծխախոտ ծխելիս տեսանյութ է հրապարակել:
@tsovikomartirosyanDekameron🌏♬ оригинальный звук – Tsoviko Martirosyan
Ինչ խոսք, տվյալ դրվագը ներկայացումից էր, սակայն արդյ՞ոք ավելի ուսուցողական հատված չկար, որը կարող էր նա ներկայացնել իր հետևորդների դատին:
Հավելենք, որ Ծովինարն ու ամուսինը՝ դերասան Նարեկ Հայկազյանը, համարվում են հայկական շոու բիզնեսի ամենաամուր զույգերից մեկը:
Իրենց տարբեր հարցազրույցներում նրանք խոստովանում են, որ միասին տարբեր դժվարություններ են հաղթահարել, բայց դա ավելի է ամրապնդել իրենց հարաբերությունները:
«Ես ու Ծովինարը մեր քրտնաջան աշխատանքով, շատ ու շատ դվարություններով, բայց հասել ենք այսօրվան, մենք ամեն ինչ ունենք՝ ընտանիք, երեխաներ, տուն, մեքենա, սիրած աշխատանք: Ես գոհ եմ իմ կյանքից, դժգոհելու բան չունեմ, եթե Աստված ինձ առողջություն տա, ավելիին կհասնեմ»,- մի առիթով ասել է Նարեկը:
Իր հերթին Ծովինարը խոստովանել էր, որ ամուսինը շատ նվիրված է իրենց ընտանիքին:
«Լինում են նաև փոքրիկ վեճեր, բայց եթե կինը լեզուն կարճ է պահում, ամուսնուն համբերությունից չի հանում, ամեն բան հարթվում է։ Մեր վեճերը հիմնականում կենցաղային ինչ–որ թեմայի շուրջ են լինում, սակայն երկար էլ չեն տևում։ Մենք ժամանակ էլ չունենք հասկանալու` ով և երբ կանի առաջին քայլը։ Վիճեցինք, անցավ, գնաց, վերջ։ Չեմ էլ հիշում վերջին անգամ երբ և ինչու ենք վիճել»:
Նշենք, որ զույգն ունի 2 որդի՝ Անրին և Արշակը: