Ինչ գրառում է արել մահից մեկ օր առաջ հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը (լուսանկար, տեսանյութ)

  • May 09, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ալավերդի  քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները, փրկարարներն ու Լոռու պարեկները անգիտակից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ  նա գիտակցության չգալով՝ մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Սա իմ պայուսակն է» հաղորդման  վարող Արմինե Ճաղարյանն էր:

Ստորեւ ներկայացնում ենք Արմինեի վերջին գրառումը, որը նա արել էր մահից մեկ օր առաջ.

«Իմ առաջին ուղիղ եթերը Ռադիոյի եթեր էր, իսկ այսօր ուրիշ աշխարհ-ռադիոյի օրն է : շնորհավորեմ բոլոր գործընկերներիս, ուսանողներիս ու ռադիոլսողներին»,-գրել էր նա:

 

Մեկնաբանություն

Որոնում