Մահացած հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը հայտնի հումորիստ Վահե Խաչատրյանի կինն էր. նրանք ամուսնացել էին նախորդ տարի (լուսանկար, տեսանյութ)

  • May 09, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:

Նա ընկել էր Դեբեդ գետը:

Նշենք, որ Արմինեն հումորիստ, սցենարիստ Վահե Խաչատրյանի կինն էր:

Հաղորդավարուհին հարցազրույցներում նշում էր, որ երբեք չէր մտածել, որ հենց հումորի բնագավառից պետք է լինի ընտրյալը, բայց Վահեի շնորհիվ հասկացել էր, որ հումորը շատ կարեւոր է. միանգամից ցույց է տալիս մարդու էությունը.

«Ասա՝ ինչի վրա ես ծիծաղում, ասեմ՝ ով ես դու: Հիմա ես լուրջ չեմ կարողանում վերաբերվել մարդկանց, ովքեր իրենք իրենց կամ իրենց գործը, դիրքը, կարիերան շատ լուրջ են ընդունում: Դա առնվազն զավեշտալի է: Ու չենք մոռանում, որ բոլոր հիմար որոշումները լուրջ դեմքով են ընդունվում»,-ասել էր նա հարցազրուրցներից մեկում:

Հավելենք, որ նրանք ամուսնացել են նախորդ տարի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ shamshyan.com-ի՝ Ալավերդի  քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները, փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ անգիտակից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ  նա գիտակցության չգալով՝ մահացել է:

Մեկնաբանություն

Որոնում