Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:
Նա ընկել էր Դեբեդ գետը:
Արմինեն վարում էր «Ճամպրուկս ու ես» հաղորդումը, որի հերթական նկարահանման նպատակով գնացել էին Լոռու մարզ:
Հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:
Դեբեդ գետից քաղաքացիները, փրկարարներն ու Լոռու պարեկները անգիտակից վիճակում դուրս էին բերել նրան, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել էին Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ նա գիտակցության չգալով՝ մահացել է:
Մահից ժամեր առաջ նա լուսանկարներ եւ տեսանյութեր էր հրապարակել: