Արմինե Ճաղարյանի ամուսինը հայտնել է, թե երբ եւ որտեղ է տեղի ունենալու հոգեհանգիստը (տեսանյութ)

  • May 10, 2022

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանի ամուսինը, Վահե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելիներս,

Կնոջս` Արմինե Ճաղարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մայիսի 11-ին, 18:00-21:00, Կոզերնի փ 19»,-գրել է նա։

Նշենք, որ մայիսի 9-ին, փրկարարները Դեբեդ գետից դուրս էին բերել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․

տուժածը հոսպիտալացվել էր Ալավերդու ԲԿ-ում, որտեղ արձանագրվել էր վերջինիս մահը։

Մեկնաբանություն

Որոնում