Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինի ելույթը՝ «Եվրատեսիլում». նա անցավ եզրափակիչ (տեսանյութ)

  • May 11, 2022

«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը «Snap» երգով այսօր հանդես է եկել առաջին կիսաեզրափակչում:

Նրան հաջողվեց անցնել եզրափակիչ:

Հավելենք, որ «Եվրատեսիլ 2022»-ը տեղի է ունենում Իտալիայում՝ Թուրինում:

https://youtu.be/gVqGKkm7xBE

Ըստ մրցույթի կանոնների՝ յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն 10 երկիր է ուղեգիր ստանում դեպի եզրափակիչ: Այսօր Ռոզայի հետ մրցում էին եւս 16 երկրների մասնակիցներ, որոնցից եզրափակիչ անցան Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Նիդերլանդները ներկայացնող արտիստները: Քվեարկությանը մասնակցել են ինչպես պրոֆեսիոնալ ժյուրին, այնպես էլ այսօրվա մասնակից երկրների հեռուստադիտողները:

Մրցույթի եզրափակիչը նախատեսված է մայիսի 14-ին:

Նշենք, որ Ռոզան իր երգի մասին նշում է, որ այն ուղևորություն է դեպի իր ներաշխարհ, այն մի անձնական պատմություն է, որը բոլորին է ծանոթ. «Կարծում եմ, որ մենք բոլորս հայտնվել ենք մի կետում, որտեղ թվում է, թե էլ ելք չկա, և որ ամբողջ աշխարհը պարզապես գլխիվայր շուռ է եկել: Այդ պահին դու սկսում ես ամեն ինչ հարցականի տակ դնել, անգամ՝ ինքդ քեզ: Ինձ այդ հուսահատ իրավիճակը շատ ծանոթ է. արդյունքում հասկացա, որ ես ունակ եմ ձևավորելու իմ իրականությունը. դրա համար պարզապես պետք էր ինձ հայտնի ուղիներից դուրս գտնել ներքին խաղաղությունս: Կարևորն ինքդ քեզ սիրելն ու ընդունելն է, գիտակցումը, որ դու և միայն դու ես քեզ պետք: «Snap»-ն ինձ համար ինքնաբուժություն էր, և ես հուսով եմ, այս երգը կօգնի նաև այն մարդկանց, ովքեր հիմա ծանր օրեր են ապրում»։

 

Մեկնաբանություն

Որոնում