Արմինեն եւ Վահեն խենթի պես սիրում էին միմյանց. տեսեք՝ ինչ ռոմանտիկ լուսանկարներ էին հրապարակում (տեսանյութ)

  • May 11, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ՝ մայիսի 9-ին,  ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:

Նա հումորիստ, սցենարիստ Վահե Խաչատրյանի կինն էր:

Զույգն ամուսնացել էր նախորդ տարի:

Նրանք հաճախ էին ռոմանտիկ լուսանկարներ հրապարակում:

Ամիսներ առաջ Վահեն Women’s club-ի բեմից կնոջը սիրո խոստովանություն էր արել:

«Գանձ, կյանք, սիրտ, ես քո համար գժվում եմ»,-նշել էր Վահեն՝ իր խոսքը համեմելով հումորով:

Հավելենք, որ երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան վերաբերյալ։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմինե Ճաղարյանի դին փրկարարները դուրս են բերել Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ալավերդու ԲԿ-ում արձանագրվել է վերջինիս մահը։

Մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարողն էր։

Մեկնաբանություն

Որոնում