Ես 1 օր կխեղդվեմ… Ժաննա Բուտուլյանը զայրացած է. տեսեք՝ ինչ է պատահել (տեսանյութ)

  • May 11, 2022

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը երբեք էլ չի թաքցրել իր քաղաքական ընդդիմադիր հայացքները:

Նա բավական հաճախ է կոշտ քննադատությամբ հանդես գալիս:

Դերասանուհին ակտիվորեն մասնակցում է «Դիմադրության» շարժման ակցիաներին, Ֆրանսիայի հրապարակում արված կարճ տեսանյութ է հրապարակել ու անդրադարձել համացանցում առաջացած բացասական ալիքին։

«Ի վերջո՝ այն ամենն, ինչ մենք ունենք այս աշխարհում, դա հենց մենք ենք… Ես 1 օր կխեղդվեմ ձեր նեգատիվից, դուք՝ 1 կյանք … ես 1 օր կտուժեմ մեկի վատ կամ հիմար մարդ լինելուց, իսկ նա՝ միշտ… Յուրաքանչյուրս միայն մեր էության, արարքների ու խոսքերի գերին ենք դառնում…»,- գրել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ժաննան հրապարակել էր իր հետևորդներից մեկի ձայնային հաղորդագրությունը, որում ասվում է, որ Ժաննայի ինստագրամյան էջին կեղծ հետևորդներ են ավելացրել, որպեսզի նրա հրապարակումները հետագայում վատ տեսանելիություն ունենան:

Մեկնաբանություն

Որոնում