Համացանցում հայտնվել է Ավետ Բարսեղյանի հղի կնոջ նոր լուսանկարը (տեսանյութ)

  • May 11, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս համացանցում հայտնվել էր Ավետ Բարսեղյանի կնոջ՝ Անիի լուսանկարը, որից հետո քննարկվում էր այն, որ նա հղի է:

Զույգն այս առիթով ոչինչ չի մեկնաբանում, սակայն Անին նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին նշմարվում է իր հավանական հղիությունը:

Starnews-ը, իհարկե, ոչինչ չի հաստատում, սակայն մենք առաջինն էինք տեղեկացրել Լիլիթ Հովհաննիսյանի, Սոֆյա Պողոսյանի, Քրիստինա Եղոյանի, Սիրուշոյի հղիությունների մասին:

Հավելենք, որ ավելի վաղ Ավետը հարցազրույց էր տվել «Առանց թեմայի» հաղորդմանը, որի շրջանակներում պատմել էր, թե տարիներ առաջ որքան էր երազում հայրանալու մասին, ավելին՝ նույնիսկ նախանձում էր մանկասայլակով զբոսնող ծնողներին:

Ավետի խոսքով՝ այդ մտքերից երկու տարի անց իր երազանքն իրականացել էր, թեպետ ըստ նրա՝ արդեն 35 տարեկան էր և իր բոլոր հարազատներն իրենից «ձեռք էին քաշել»:

Ավետի խոստովանությամբ՝ երեխա ունենալը շատ հեռու երազանք էր իր համար թվում, սակայն նրա կյանքը կտրուկ փոխվեց, քանի որ երազանքը վերջապես իրականացավ:

«Երբ Լուսեն ծնվեց, թմբիրի մեջ էի, անբացատրելի էր, ոչ մի ձև չէր կպնում գիտակցությանս մեջ, որ իմ երեխան է: Հարցնում էի՝ սիրո՞ւն է: Հետո ընկերս՝ Ռաֆայելը, ով նկարիչ է, ասաց, որ հանգստանամ, սիրուն ու համաչափ երեխա է:  Երբ բոլորը տուն էին գնացել, Անիի սենյակի զուգարանում նստել ու շատ բարձր լացում էի, գոռում էի, զռռում էի: Շատ խառն էր»:

Մեկնաբանություն

Որոնում