Ամուսնալուծությունից հետո չեք կարող պատկերացնել՝ որքան է ծերացել Խորեն Լեւոնյանի նախկին կին Լիկա Մեսրոպյանը (լուսանկար, տեսանյութ)

  • May 12, 2022

Խորեն Լեւոնյանի նախկին կինը՝ գործարար, դերասանուհի Լիկա Մեսրոպյանը, վերջին շրջանում նկարահանվում է տարբեր նախագծերում:

Starnews-ի աչքից չի վրիպել, թե որքան է նա փոխվել:

Ի դեպ, ըստ լուրերի՝ Լիկան մի քանի տարի մեծ է Խորենից:

Հավելենք, որ Starnews-ն առաջինն էր տեղեկացրել, որ նրանք ամուսնալուծվել են, սակայն պաշտոնապես չեն հայտարարում այդ մասին:

Ըստ տեղեկությունների նրանք երկար ժամանակ է, ինչ միասին չեն, սակայն չեն շտապում հանրայնացնել դա: Լիկան հազվադեպ է հարցազրույցներ տալիս, ավելին՝ խնդրում է անձնականին վերաբերող հարցադրումներ չանել, իսկ Խորենը, առհասարակ, խուսափում է հարցազրույցներից:

Վերջերս Լիկա Մեսրոպյանը Look & Face-ի հյուրն էր: Դերասանուհուն հաղորդման շրջանակներում հարց էր տրվել՝ արդյո՞ք վերջին շրջանում սկսել է նկարահանվել, քանի որ ամուսնալուծվել է:

Լիկան նշել էր, որ դժվար թե Խորենն իրեն խոչընդոտեր, ապա առանց հարցին պատասխանելու նշել էր, որ դա միակ թեման է, որ միայն արտիստին (Խորենին) է վերաբերում:

Դերասանուհին խուսափել էր հստակ պատասխան տալուց, միայն ասել էր, որ ինքը Խորենի թիվ մեկ երկրպագուն է:

Հավելենք, որ  Խորեն Լևոնյանն էլ ամիսներ առաջ  Tert.am.life-ի Liferoom հյուրն էր: Նրան հարց էր հնչեցվել ամուսնալուծության մասին, սակայն դերասանը նախընտրել էր ոչ հերքել, ոչ հաստատել տեղեկությունը:

Խորենի խոսքով՝ իր անձնականի մասին չի սիրում խոսել, քանի որ իր իմացած Հայաստանում այդ թեման չի հետաքրքրում մարդկանց:

Մեկնաբանություն

Որոնում