Այն, ինչ դարձավ ողբերգության պատճառ… Արմինե Ճաղարյանը ռաֆտելի մեծ սիրահար էր. բացառիկ լուսանկարներ (տեսանյութ)

  • May 12, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 9-ին,  ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:

Երեկ՝ մայիսի 11-ին, տեղի է ունեցել հաղորդավարուհու հոգեհանգիստը:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ էր հայտնել հաղորդավարուհու մահվան վերաբերյալ։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։

Հավելենք, որ Արմինեն ռաֆտելի սիրահար էր:

Նրա սոցիալական ցանցերի էջերում բազմաթիվ նման հրապարակումներ կան:

Նշենք, որ համացանցում նաև բուռն քննարկվում է Rafting in Armenia ընկերության՝  տարածած  գրառումը, որում նշված էր, որ իրենք մայիսի 7-ից անժամկետ դադարեցրել են ռաֆտելը Դեբեդ գետում:

Պարզվում է, որ Արմինեն արձագանքեր էլ տվյալ գրառմանը՝ նշելով հետևյալը.

«Մմմ, բա սենց ո՞նց»:

 

 

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում