Աննա ջան, բավական է ցույց տաս, թե որքան թանկարժեք նվերներ է անում քեզ Արամեն (լուսանկար, տեսանյութ)

  • May 12, 2022

Երգիչ Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը, բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է ներկայացնում մանրամասներ իր առօրյայից:

Աննան սիրում է նաև հաճախ ցուցադրել, թե ինչ բրենդային գնումներ է անում:

Այս անգամ նա ցույց է տվել, թե Արամեն իրեն որքան թանկարժեք նվեր է արել:

Աննան դրան կից գրել է հետևյալը.

«Շնորհակալ եմ, սերս»:

Աննա ջան, հասկանում ենք, որ թանկարժեք և բրենդային իր ունենալը հիանալի է, սակայն արդյո՞ք ճիշտ է այն ցուցադրելը, չէ՞ որ քեզ հետևում են նաև երիտասարդ աղջիկներ, որոնցից շատերը, միգուցե, նույնիսկ 5000 դրամ արժողությամբ պայուսակ գնելու հնարավորություն չունեն:

Ի վերջո, դու ապրում ես մի երկրում, որտեղ ամենացածր աշխատավարձը կազմում է 68.000 դրամ, քեզ էլ հետևում են ոչ թե օրինակ՝ Մոնակոյից, այլ՝ Երևանից:

Կարողանում էիր մի պահ ցույց չտալ երեխաներիդ, հիմա էլ մի կերպ զսպիր և հետևորդներիդ աչքը մի մտցրու թանկարժեք գնումներդ:

Մեկնաբանություն

Որոնում