Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հաճախ է զվարճալի ինստագրամյան սթորիներ հրապարակում:
Այս անգամ նա սթորիներ է հրապարակել, որում իրեն զվարճացրել են տվյալ զույգը եւ գուլպաները:
Նա տվյալ սթորիում գրել է հետեւյալը.
«Սաղ կա, մնաց սպիտակ նասկիները»:
Հավելենք, որ համացանցում ակտիվ Ալեքսանդրն ամուսնալուծությունից հետո փակ է պահում իր անձնական կյանքը:
Փոխարենը, դերասանը գրեթե ամեն օր կիսվում է իր եւ որդու համատեղ լուսանկարներով եւ տեսանյութերով:
Հավելենք նաեւ, որ ավելի վաղ Starnews-ի հետ զրույցում Ալեքսանդրն ասել էր, որ չնայած նախկին կինը նոր սիրելի ունի, սակայն որդու կյանքում ինքը շարունակելու է մնալ միակ տղամարդը:
Ի դեպ, դերասանի նախկին կինը՝ Լիլիթ Բասյանը, վերջերս ակնարկել է, որ բաժանվել է սիրելիից: