Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը հաճախ է սիրում ցուցադրել իր շքեղ մեքենան:
Այս անգամ նա կրկին ինստագրամյան սթորիներ է հրապարակել:
Դրանց կից նա գրել է.
«Իմ սրտի թագուհին ես»:
Հավելենք, որ Գոռը երբեք էլ չի թաքցրել, որ նախքան հայտնի դառնալն ապրել է բավական համեստ պայմաններում:
Հիշեցնենք նաեւ, որ Գոռի իրական սրտի թագուհին՝ Հրուշ Մնոյանը, նույնպես ակտիվ է համացանցում:
Նա իր հայտնիությամբ չի զիջում ամուսնուն:
Հրուշն ունի հետևորդների մեծ քանակ:
Նա ունի նաև հագուստի սեփական բրենդը և ինստագրամյան իր էջն ակտիվորեն օգտագործում է սեփական բիզնեսը գովազդելու համար:
Հավելենք նաեւ, որ զույգը 3 որդի ունի: