Բլոգեր Մաշը (Wing 21) այս օրերին Մալդիվներում է:
Նա իր հանգիստն է վայելում ընկերուհիներից մեկի հետ:
Մաշը գրեթե ամեն օր լողազգեստով թեժ և կրքոտ լուսանկարներ է հրապարակում:
Հիշեցնենք, որ Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ վերջերս Մաշը Look & Face հաղորդման հյուրն էր:
Դրա շրջանակներում Մաշին նաեւ հարց է հնչել իր և Գոշի հարաբերությունների վերաբերյալ:
Մաշը պատասխանել է, որ երբեք չի խոսել իր անձնական կյանքի մասին, հիմա էլ չի պատրաստվում դա անել:
«Գուցե կա, գուցե չկա, չգիտեմ»,-նշել է բլոգերը:
Մաշը նշել է նաև, որ իր և Գոշի համատեղ նախագիծն այլևս չի լինելու:
Զրույցի ընթացում Մաշը նաև ակնարկել էր, որ ներկայումս ազատ է:
«Քրոջս հետ խոսում էինք այն մասին, որ ոնց որ մեզ վրա մեղր քսած լինեն, սակայն սխալ մեղուներ են գալիս»:
Նա նաև վերջին շրջանում պարբերաբար ներկայացնում է, թե ինչ ծաղիկներ է նվեր ստանում:
Մաշի խոսքով՝ անձնականի մասին կխոսի, երբ հասկանա, որ հանդիպել է արժանի մարդու, ում հետ որոշել է ամուսնանալ: