Ես խեղդվում եմ… Էլեն Ասատրյանը դեպրեսիայի մե՞ջ է (լուսանկար, տեսանյութ)

  • May 14, 2022

Դերասանուհի Էլեն Ասատրյանն ինստագրամյան իր էջում  Անի Քրիստի «Իմ լռություն» երգից հատված է հրապարակել:

«Իմ լռություն, ձեռքդ մեկնի՛ր

Ես խեղդվում եմ

Անարև ասված բարևներից,

Սեր շռայլողներից…

Քաղցր խոսքեր ու գովասանք,

Բայց վայրկյան չանցած՝

Քեզնից հետո չար բամբասանք»:

Տպավորություն է, որ դերասանուհու կյանքում բարդ շրջան է: Վերջերս Էլենը նաև ակնարկել էր, որ բաժանվել է իր սիրելիից:

Հարցին՝ արդյո՞ք սիրելի ունի, դերասանուհին լակոնիկ պատասխանել էր. «Հարազատներս գիտեն»:

Ի դեպ, դերասանուհին վերջին շրջանում այլևս չի շփվում իր մտերիմ ընկերուհու՝ Ժաննա Բուտուլյանի հետ, ավելին՝ նախկինում մտերիմ ընկերուհիները միմյանց չեն հետեւում Ինստագրամում:

Ժաննան Look & Face հաղորդման շրջանակներում անդրադարձել էր այդ թեմային:

Ժաննան ասել է, որ չի սիրում խոսել նման թեմաների մասին, քանի որ այն միայն իրեն չի վերաբերում:

«Պատճառները կարող են տարբեր լինել… Իրավունք չունեմ այդ մասին խոսելու: Օրինակ՝ կարող է, որ մենք պարզապես տրամադրության մարդ ենք եւ պահի տակ ենք նման բան արել: Հետեւելն այդքան կարեւոր չէ: Ինձ նույնիսկ մեկ անգամ մայրիկս է ջնջել իր ընկերներից, դա կարող ոչինչ չնշնակել, բայց կարող է եւ նշանակել: Հետեւելը կարեւոր չէ…Ես մի զգացողություն եմ ունենում, երբ սկսում եմ չշփվել մարդու հետ, հասկանում եմ, որ այդ մարդն ինձ չի սիրում եւ չի հարգում»,-նշել էր Ժաննան:

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում