Քչերն են հիշում Հասմիկ Կարապետյանի սկանդալային եւ գրեթե մե*կ լուսանկարները, որոնցում մարմնի վրա միայն վարդեր էին. դրանք հայտնվել են համացանցում (տեսանյութ)

  • May 14, 2022

Օրերս Հասմիկ Կարապետյանը Look & Face հաղորդման հյուրն էր:

Հաղորդման շրջանակներում երգչուհուն հարց էր հնչել, թե նա ինչպես էր տարիներ առաջ համաձայնվել կիսամերկ լուսանկարվել «Афиша» ամսագրի համար:

Նշենք, որ լուսանկարներում Հասմիկն ամբողջությամբ մերկ էր, սակայն պատված էր վարդի թերթիկներով:

Երգչուհին պատասխանել էր, որ իր անձնական կյանքի առաջին հիասթափությունն էր եղել, որից հետո որոշել էր, որ պետք է նման քայլի գնալ:

Ըստ Հասմիկի՝ նախ թույլտվություն էր խնդրել հայրիկից, ով դեմ չէր եղել:

Հասմիկի խոսքով՝ նկարահանման տաղավարում խնդրել էր, որ իր հետ կին լուսանկարիչ աշխատի, չնայած դրան՝ շատ էր ամաչել, նույնիսկ պառկած դիրքից չէր կարողացել շարժվել. դա անելու համար նրան քույն էր օգնել՝ մերսելով մարմինը, որը թմրել էր լարվածությունից:

Երգչուհին խոստովանել է, որ թեպետ եղել է շրջան, երբ փոշմանել էր այդ որոշման համար, սակայն կիսամերկ լուսանկարվելը նաեւ օգնել էր նրան սիրելու ինքն իրեն եւ իր մարմինը:

 

Մեկնաբանություն

Որոնում