Դերասանուհի Էմմա Սապունջյանը չի թաքցնում, որ սիրելի ունի, սակայն երբեք չի բացահայտում նրա ով լինելը:
Ամիսներ առաջ քննարկվում էր, որ դերասանուհին նշանադրվել է, սակայն նա հարցազրույցներում հերքում էր այդ տեղեկությունը:
Վերջերս շշուկներ էին պտտվում, որ զույգը բաժանվել է:
Այդ տեղեկությունը հերքելու նպատակով դերասանուհին սիրելիի հետ լուսանկար է հրապարակել, որում նրանք համբուրվում են:
Դրան կից նա գրել է հետևյալը.
«Ի դժբախտություն ձեզ՝ անձնականս ընենց լավ վիճակում ա, որ վախենում եմ նկար գցեմ, որ ձեր նմանների աչքը չկպնի»:
Հավելենք, որ նախքան այս հարաբերություններն Էմման ևս մեկ սիրելի է ունեցել, ով հանրային դեմք է:
Ըստ Էմմայի՝ իրենց բաժանության պատճառը երկուսի զբաղվածությունն էր:
Դերասանուհին նախընտրում է չբացահայտել, թե ով էր նա: