Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:
Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 9-ին ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:
Մայիսի 11-ին տեղի է ունեցել հաղորդավարուհու հոգեհանգիստը:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ էր հայտնել հաղորդավարուհու մահվան վերաբերյալ։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։
Նշենք, որ համացանցում նաև բուռն քննարկվում է Rafting in Armenia ընկերության՝ տարածած գրառումը, որում նշված էր, որ իրենք մայիսի 7-ից անժամկետ դադարեցրել են ռաֆտելը Դեբեդ գետում:
Պարզվում է, որ Արմինեն արձագանքել էր տվյալ գրառմանը՝ նշելով հետևյալը.
«Մմմ, բա սենց ո՞նց»:
Հավելենք, որ Արմինեն հումորիստ, սցենարիստ Վահե Խաչատրյանի կինն էր:
Զույգն ամուսնացել էր նախորդ տարի:
Starnews-ի աչքից չի վրիպել Արմինե մասնակցությամբ «Քաղցած չէին սպասում» հաղորդումը:
Դրա շրջանակներում Արմինեին հարց էր հնչել՝ ինչ կաներ, եթե հանդիպեր Աստծուն:
Նա պատասխանել էր. «Կասեի՝ կարող ենք կրկնել մի հատ էլ… Ու հաշիվը: Անդադար վերջին տարիներին մտածում եմ՝ սա է, վե՞րջ: Մտածում եմ քանի՞ կյանք ունենք, հիշո՞ւմ ենք մյուս կյանքը»:
Այս շաբաթ համացանցում կրկին քննարկվել է Ավետ Բարսեղյանի կնոջ հղիությունը:
Զույգն այս առիթով ոչինչ չի մեկնաբանում, սակայն Անին նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին նշմարվում է իր հավանական հղիությունը:
Starnews-ը, իհարկե, ոչինչ չի հաստատում, սակայն մենք առաջինն էինք տեղեկացրել Լիլիթ Հովհաննիսյանի, Սոֆյա Պողոսյանի, Քրիստինա Եղոյանի, Սիրուշոյի հղիությունների մասին:
Հավելենք, որ ավելի վաղ Ավետը հարցազրույց էր տվել «Առանց թեմայի» հաղորդմանը, որի շրջանակներում պատմել էր, թե տարիներ առաջ որքան էր երազում հայրանալու մասին, ավելին՝ նույնիսկ նախանձում էր մանկասայլակով զբոսնող ծնողներին:
Ավետի խոսքով՝ այդ մտքերից երկու տարի անց իր երազանքն իրականացել էր, թեպետ ըստ նրա՝ արդեն 35 տարեկան էր և իր բոլոր հարազատներն իրենից «ձեռք էին քաշել»:
Ավետի խոստովանությամբ՝ երեխա ունենալը շատ հեռու երազանք էր իր համար թվում, սակայն նրա կյանքը կտրուկ փոխվեց, քանի որ երազանքը վերջապես իրականացավ:
«Երբ Լուսեն ծնվեց, թմբիրի մեջ էի, անբացատրելի էր, ոչ մի ձև չէր կպնում գիտակցությանս մեջ, որ իմ երեխան է: Հարցնում էի՝ սիրո՞ւն է: Հետո ընկերս՝ Ռաֆայելը, ով նկարիչ է, ասաց, որ հանգստանամ, սիրուն ու համաչափ երեխա է: Երբ բոլորը տուն էին գնացել, Անիի սենյակի զուգարանում նստել ու շատ բարձր լացում էի, գոռում էի, զռռում էի: Շատ խառն էր»:
Այս շաբաթ համացանցում շարունակվում է քննարկվել Սիրուշոյի հղիությունը:
Երգչուհին, ով այս օրերին պատրաստվում է ծննդաբերել իր 3-րդ երեխային, նոր լուսանկար է հրապարակել:
Լուսանկարին կից նա գրել է հետեւյալը.
«Երակները՝ հղիության ընթացքում»:
Հավելենք, որ Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը դուստր են ունենալու:
Երգչուհին օրերս հայտնել է այն մասին, որ ծննդաբերելու նպատակով մեկնել է երկրից:
Նա չի հստակեցրել, թե որտեղ է այս պահին:
Ըստ լուրերի՝ Սիրուշոն ԱՄՆ-ում է:
Ստորեւ ներկայացնում ենք Սիրուշոյի՝ ավելի վաղ կատարած գրառումը երկրից մեկնելու մասին.
«Մոտենում է այն շրջանը, երբ պետք է մեկնեմ՝ երրորդ երեխայիս լույս աշխարհ բերելու: Ինչպես նաև այն շրջանը, երբ մի զանգված կօգտագործի առիթը ու կգրի. «բա եթե հայրենասեր ես, ինչու՞ ես ուրիշ երկրներում երեխաներիդ ունենում» :)))
Սա երբեք չեմ հասկացել: Այսինքն, բոլոր հայերը, ովքեր ծնվել ու ծնվում են Հայաստանից դուրս հայրենասեր չե՞ն: Լավ, դա մի կողմ) Որպեսզի հիմա չպատմեմ բժշկական նրբությունների ու անձնական պատճառների մասին, ասեմ, որ այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Ու սա այն շրջանն է, որ հաստատ ավելի շատ կուզեի այստեղ լինել: Հոգով ու մտքով այստեղ եմ լինելու և հեռվից էլ փորձելու եմ մաքսիմալ օգտակար լինել: Այս անգամն ինձ համար ամենադժվարն է լինելու, որովհետև Լևոնն ինձ հետ չի գալու, մնալու է այստեղ ու շարունակելու պայքարել մեր հայրենակիցների հետ միասին: Ու այդ միտքը, որ մեր կյանքի ամենակարևոր պահերից մեկը գուցե չկարողանանք միասին կիսել շատ ցավալի է, բայց այլ տարբերակ, ցավոք, չկա:
Հ.Գ. հղիության հատկապես վերջին շրջանում միշտ նախընտրում եմ ավելորդ ուշադրությունից հեռու լինել ու լիարժեք կենտրոնանալ երեխայիս ու ընտանիքիս վրա: Նույն պատճառով կոլեգաներիցս շատերն են նախընտրում երկրից դուրս ունենալ: Բայց իմ դեպքում իհարկե այս թեման օգտագործվում է քաղաքական անձանց ու նրանց հետևորդների կողմից ու ներկայացվում այլ կերպ:
Այն, ինչ ճիշտ եմ գտնում, տեղադրում եմ իմ էջերում ու կիսում իմ լսարանի հետ, և ուզում եմ ինքս որոշել ինչ եմ կիսում, ոչ թե որևէ անցորդ կամ լրագրող, որ կարող է նկարել ինձ պատահական ու հետո էլ դա օգտագործել իրեն ինչպես հարմար է:
Երկու երեխաներս էլ ՀՀ քաղաքացի են: Ապրել և ապրում ենք այստեղ ու ուզում ենք շարունակել ապրել այստեղ»:
Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր. առաջարկում ենք գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ: