Հաղորդավար Հրաչ Մուրադյանն արդեն ամիսներ է, ինչ երջանիկ հայրիկ է:
Դստեր տեսնելու համար նա անդադար մեկնում է ԱՄՆ, որտեղ էլ երեխան եւ կինն են բնակվում:
Հրաչն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է երկու երկրներում:
Նորություն չենք ասի, որ Հրաչը հաճախ է հրապարակումներ անում երեխայի մասնակցությամբ, սակայն երբեք ցույց չի տալիս նրա դեմքը՝ խնդրելով հարգել իր որոշումը:
Հարց է առաջանում՝ Հրաչ ջան, եթե քեզ համար անընդունելի է երեխային ցուցադրելը, ապա կարո՞ղ ես բացատրել, թե՞ որն է նրան այս ձեւով ներկայացնելու իմաստը:
Այս ձեւով, կարծես թե, չհարգես հետեւորդներիդ: Ի վերջո, կարող ես անձնական հրապարակումներ առհասարակ չանել, որի դեպքում հետեւորդն ըմբռնումով կմոտենան:
Հավելենք, որ Հրաչի կինն ամերիկաբնակ պրոդյուսեր Անաշեհ Խոդավերդին է:
Տեւական ժամանակ Հրաչը կնոջ մասնակցությամբ լուսանկարներ չէր հրապարակում, ավելին՝ նրանց մեղադրում էին կեղծ ամուսնության մեջ:
Զույգը, իհարկե, դա հերքել է: