«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը «Snap» երգով այսօր հանդես է եկել եզրափակչում:
Նա գրավել է 20-րդ հորիզոնականը՝ պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում ստանալով 61 միավոր:
Հավելենք, որ «Եվրատեսիլ 2022»-ը տեղի է ունեցել Իտալիայում՝ Թուրինում:
Հաղթող է ճանաչվել Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra-ն:
https://youtu.be/F1fl60ypdLs
Նրանք ստացել են ռեկորդային 631 միավոր:
Նշենք, որ Ռոզան իր երգի մասին նշում է, որ այն ուղևորություն է դեպի իր ներաշխարհ, այն մի անձնական պատմություն է, որը բոլորին է ծանոթ.
«Կարծում եմ, որ մենք բոլորս հայտնվել ենք մի կետում, որտեղ թվում է, թե էլ ելք չկա, և որ ամբողջ աշխարհը պարզապես գլխիվայր շուռ է եկել: Այդ պահին դու սկսում ես ամեն ինչ հարցականի տակ դնել, անգամ՝ ինքդ քեզ: Ինձ այդ հուսահատ իրավիճակը շատ ծանոթ է. արդյունքում հասկացա, որ ես ունակ եմ ձևավորելու իմ իրականությունը. դրա համար պարզապես պետք էր ինձ հայտնի ուղիներից դուրս գտնել ներքին խաղաղությունս: Կարևորն ինքդ քեզ սիրելն ու ընդունելն է, գիտակցումը, որ դու և միայն դու ես քեզ պետք:
«Snap»-ն ինձ համար ինքնաբուժություն էր, և ես հուսով եմ, այս երգը կօգնի նաև այն մարդկանց, ովքեր հիմա ծանր օրեր են ապրում»։