Արմինե Ճաղարյանի ողբերգական մահից հետո նրա էջում հրապարակում է հայտնվել. ո՞վ է հեղինակը (տեսանյութ)

  • May 16, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 9-ին  ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:

Արմինեի մահից հետո նրա TikTok-ի եւ ֆեյսբուքյան էջում հրապարակում է հայտնվել:

@arminlive7♬ оригинальный звук – 💚ArminLive 💜

Հարազատները կիսվել են «Քաղցած սպասում են» հաղորդման դրվագներից մեկով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Starnews-ի աչքից չէր վրիպել Արմինեի մասնակցությամբ «Քաղցած չէին սպասում» հաղորդումը:

Դրա շրջանակներում Արմինեին հարց էր հնչել՝ ինչ կաներ, եթե հանդիպեր Աստծուն:

Նա պատասխանել էր. «Կասեի՝ կարո՞ղ ենք կրկնել մի հատ էլ… Ու հաշիվը: Անդադար վերջին տարիներին մտածում եմ՝ սա է, վե՞րջ: Մտածում եմ քանի՞ կյանք ունենք, հիշո՞ւմ ենք մյուս կյանքը»:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ էր հայտնել հաղորդավարուհու մահվան վերաբերյալ։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։

Հավելենք, որ Արմինեն հումորիստ, սցենարիստ Վահե Խաչատրյանի կինն է:

 

Մեկնաբանություն

Որոնում