Սիրուշոն̀ Արցախում, Նազենին ու Սոֆին̀ Թունիսում. ինչպես են հայտնիներն անցկացրել կիրակին (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 02, 2021

Աստղային կիրակին բավականին հագեցած էր, շատերի համար այն հանգստանալու առիթ էր, ոմանք էլ անցկացրել են աշխատանքային պրոցեսում:

Երգչուհի Սիրուշոն ընտանիքի հետ իր հանգիստը պլանավորել է Արցախում ու ցույց տվել ճանապարհային արկածները, ինչպես նաև բոլորին հորդորել գալ Արցախ:

Նազենի Հովհաննիսյանի և Սոֆի Մխեյանի համար շաբաթ-կիրակին արձակուրդային է սկսել, նրանք իրենց հանգիստ են վայելում Թունիսում: Աղջիկները պարբերաբար սթորիներ են հրապարակում իրենց հանգստից և ցույց տալիս̀ ինչ լավ ժամանակ են անցկացնում միասին:

Իր հանգիստն է շարունակում վայելել դերասանուհի Մարիամ Մելիքյանը, ով արդեն ցույց է տալիս իր գեղեցիկ արևայրուքը:

Արուս Տիգրանյանը, նրա ամուսինը, Գրիգը և Սոնա Եսայանը կիրակին միասին են անցկացրել: Նրանք նախ գնացել են Ծաղկաձոր, հետո Դիլիջան, իսկ վերջին կանգառը Սևանն էր: Քառյակը մի լավ ջրիկացել է և այդ ամենը ցույց է տվել հետևորդներին:

 Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն էլ ցույց է տվել ինչ ռոմանտիկ երեկո է անցկացնում կեսգիշերն անց խառույկի կողքին:

Մեկնաբանություն

Որոնում