Լիկա Սալմանյանը ցույց է տվել դրվագներ իրենց բնակարանի վերանորոգումից: Նա չի մանրամասնել՝ արդյո՞ք բնակարանը նոր է, թե՞ ոչ:
Հավելենք, որ նա հանրությանը հայտնի էր դարձել «Հարազատ թշնամի» սերիալից:
Լիկան արդեն տարիներ է, ինչ այլևս չի նկարահանվում: Նա ամուսնացած է Աշոտ Սարգսյանի հետ:
Հիշեցնենք, որ Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ փետրվարի 20-ին ավտովթար էր տեղի ունեցել դերասանուհի Լիկա Սալմանյանի մասնակցությամբ:
Լիկան Starnews-ին բացառիկ մանրամասներ էր ներկայացրել:
«Ավտովթարը տեղի է ունեցել ոչ իմ մեղավորությամբ:
Անցորդին զիջելու համար կանգնել էի անցումի մոտ: Մեկ այլ մեքենան եկել եւ հարվածել է մեքենայիս:
Մեր մեքենան հարվածից մի քանի մետր այն կողմ է գնացել»,-ասել էր Լիկան:
Լիկան նաեւ հավելել էր, որ մյուս մեքենայի վարորդը եւ մեքենայում գտնվող երեխան հոսպիտալացվել են: