Անահիտ Սիմոնյանն որդու ծննդյան առիթով հուզիչ տեսանյութ է հրապարակել:
Посмотреть эту публикацию в Instagram
Դրան կից նա գրել է. «Ծնունդդ շնորհավոր, մեր տղա»:
Նա տեսանյութին ավելացրել է Հայկոյի «Սիրում եմ» երգը:
Նախքան Արմանի ծնունդն Անահիտն նրա հետ լուսանկար էր հրապարակել՝ դրան կից գրելով հետեւյալը.
«Սկսեմ շնորհակալությունից: Անսահման շնորհակալ եմ Աստծուն նման որդու համար:
Ես շնորհակալ եմ Հայկոյին, որ նա աշխարհի լավագույն հայրն էր, որ 10 տարիների ընթացքում Արմանը նրանից այնքան բարություն, ջերմություն և
խորհուրդներ է ստացել, որ կհիշի ամբողջ կյանքում…
Շնորհակալ եմ նրան այս բարի փոքրիկի դաստիարակության գործում ամենամեծ ներդրման և այն ուժի համար, որ նա հիմա տալիս է մեզ, որպեսզի մենք ժպտանք և շարունակենք ապրել։
Շնորհակալ եմ Արմանին, որ նա ինձ մայրանալու հնարավորությունը տվեց, և մեզ որպես ծնող ընտրեց:
Սա նրա առաջին ծննդյան օրն է առանց հայրիկի, բայց համոզված եմ, որ Հայկոն ամեն ինչ տեսնում է և ուրախ կլինի, եթե Արմանը երջանիկ լինի»։
Հավելենք, որ ավելի վաղ Անահիտը պարբերաբար նշում էր, թե որքան տխուր է իր համար առանց Հայկոյի:
Նա անկեղծացել էր, որ առանց Հայկոյի իրեն դժվար է տրվում նաեւ որդուն միայնակ խնամելը: