Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը տեղափոխվել է ԱՄՆ:
Քաշը կորցրած Նաիրան դեռ աչքի չի ընկնում սլացիկությամբ, սակայն ԱՄՆ-ում նա աշխատում է որպես սննդաբան:
Չնայած Նաիրան դեռ ինքն էլ քաշ կորցնելու կարիք ունի, սակայն այնքան ինքնավստահ է դարձել, որ մի բան էլ ձեռք է առնում գեր կանանց:
Starnews-ի աչքից չի վրիպել, որ դերասանուհին նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է սպիտակ կերպարով:
Նաիրա ջան, հասկանում ենք, որ նիհարել ես եւ ինքնավստահ ես դարձել, սակայն այս կերպարի համար, թերեւս, մի փոքր էլ պետք է սպասես:
Մի տարբերակ էլ կա՝ կամ էլ պետք է ինքդ քեզ սննդաբան չհռչակես եւ ձեռք չառնես այլ կանանց:
Հիշեցնենք նաև, որ նախքան ԱՄՆ մեկնելը Նաիրան նշում էր, որ ամուսնացել է, սակայն հետևորդներից շատերը չէին հավատացել նրան:
Ի դեպ, վերջերս դերասանուհին, թերևս, մոռացել էր, որ ամուսնացած է. նա սթորիներ էր հրապարակել՝ նշելով, որ եթե իր անձնական կյանքում փոփոխություն լինի, ապա կխոստովանի այդ մասին: