Ցանկանում եմ, որ միանանք, եթե նրանք չլինեն… Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը սկանդալային բացահայտում է արել (լուսանկար, տեսանյութ)

  • May 18, 2022

Դիմահարդար Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը՝ Սերգեյը, ամուսնալուծությունից հետո բավական ակտիվ է համացանցում:

նա հաճախ է ինստագրամյան էջում հարց ու պատասխաններ կազմակերպում: Օրերս նրան դրա շրջանակներում հարց էր հնչել՝ արդյո՞ք կցանկանար միանալ Գոհարի հետ:

Սերգեյն անկեղծորեն նշել է, որ կցանկանար, սակայն միայն մի դեպքում, եթե Գոհարի կյանքում չլինեին այն մարդիկ, ովքեր նրա կողքին են: Ըստ Սերգեյի՝ մինչև Գոհարից ամեն բան չկորզեն, չեն հեռանա և չեն թողնի, որ նա հանգիտս ապրի:

Սերգեյի խոսքով՝ նրանք Գոհարին կդժբախտացնեն, սակայն դիմահարդարը դա դեռ չի գիտակցում:

Հավելենք, որ դիմահարդարն ամիսներ առաջ հաստատել էր իր ամուսնալուծությունը:

Հիշեցնենք, որ ամուսնալուծությունից հետո Գոհարը վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունի Սերգեյի եւ նրա ընտանիքի հետ:

Չնայած դրան՝ Գոհարը Սերգեյին նոր հնարավորություն չի ցանկանում տալ:

Ըստ Գոհարի՝ Սերգեյն անտարբեր էր նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր բարդ վիրահատության:

Հավելենք նաեւ, որ Գոհարը ներկայումս հաճախ ցույց է տալիս իր շքեղ ծաղիկները՝ ակնարկելով, որ ինքը տղամարդկանց կողմից ուշադրության պակաս չի զգում:

Նա նշում է, որ չգիտի, թե դրանք ում կողմից են:

 

Մեկնաբանություն

Որոնում