Բա չիմացաք՝ Մգեր Արմենիան սաղ պարերը պարեց, մնաց Քիմ Քարդաշյանին սեր խոստովանելը. տեսեք՝ ինչ է գրել (լուսանկար, տեսանյութ)

  • May 19, 2022

Երգիչ Մգեր Արմենիան վերջին շրջանում ավելի շատ աչքի էր ընկնում քաղաքականություն մտնելու փորձերով, քան նոր երգերով:

Չնայած դրան՝ նա Starnews-ի հետ զրույցում նշել էր, որ երգն իր համար առաջնային է.

«Ես երգել եմ երգում եմ ու երգելու եմ, որևէ բան չեմ դադարեցրել: Ես այժմ էլ երգում եմ ու զբաղվում եմ իմ սիրած գործով: Որևէ բան այս կյանքում ինձ չի կարող ստիպել դադարել երգել կամ նորանոր գործերով հանդես գալ իմ երգրպագուների համար: Ես դեռ բարձրացնելու եմ շոուբիզնեսի ձայնը»,-ասել էր երգիչը:

Քաղաքականությամբ զբաղվելու, «Ազգի ձայնը» կուսակցությունը հիմնելու վերաբերյալ էլ Մգերը նշել էր հետեւյալը.

«Դե պատկերացրեք ինչքան վատ է վիճակը, որ ես՝ շոու բիզնեսի ներկայացուցիչ, թողել եմ իմ գործը, որով կարող էի շատ հանգիստ վաստակել գումար, անգամ գնալ Հայաստանից դուրս, ունեմ այդ հնարավորությունները, բայց ես չեմ ուզում լքել: Ուզում եմ այստեղ ծառայել իմ հայրենիքին ու ազգին: Դե պատկերացրեք ինչքան վատ վիճակ է, որ ես հիմա զբաղված եմ քաղաքականությամբ»:

Այս շրջանում երգիչը բավական պասիվ է, սակայն մեր աչքից չի վրիպել, որ օրերս նա ինստագրամյան սթորի էր հրապարակել, որում լողազգեստով Քիմ Քարդաշյանն էր:

Պարզվում է՝ Քիմը նույնիսկ Մգերին անտարբեր չի թողել:

Մեկնաբանություն

Որոնում