Սոնայի կերպարն անհասկանալի է… Հասմիկ Կարապետյանը քննադատել է Սոնա Եսայանին (լուսանկար, տեսանյութ)

  • May 19, 2022

Օրերս երգչուհի Հասմիկ Կարապետյանը Look & Face հաղորդման հյուրն էր:

Դրա շրջանակներում հյուրին ներկայացվում են հանրային դեմքերի լուսանկարներ, որոնց կերպարի վերաբերյալ հյուրը պետք է կարծիք հայտնի:

Հյուրը դա անում է առանց իմանալու, թե ում մասին է խոսքը:

Հասմիկին ներկայացվել էր նաեւ պարուհի Սոնա Եսայանի լուսանկարը:

«Ինձ համար այս look-ը մի փոքր անհասկանալի է: Միգուցե, ինչ-որ բաներից,  այսօրվա թրենդներից,  հետ եմ մնացել: Այս ոճը երբեք էլ իմը չի եղել՝ սպորտային, փորը բաց տոպեր եւ այլն: Կարծում եմ՝ տաբատը համահունչ չէ ժակետի հետ, տաբատն առանձին սպորտային է, կկրեի միայն սեւ կամ սպիտակ բոթասներով: Կարծում եմ՝ ոճերի եւ գունային համադրությունը սխալ է»,-նշել է Հասմիկը:

Հիշեցնենք, որ հաղորդման շրջանակներում երգչուհուն հարց էր հնչել, թե նա ինչպես էր տարիներ առաջ համաձայնվել կիսամերկ լուսանկարվել «Афиша» ամսագրի համար:

Նշենք, որ լուսանկարներում Հասմիկն ամբողջությամբ մերկ էր, սակայն պատված էր վարդի թերթիկներով:

Երգչուհին պատասխանել էր, որ իր անձնական կյանքի առաջին հիասթափությունն էր եղել, որից հետո որոշել էր, որ պետք է նման քայլի գնա:

Ըստ Հասմիկի՝ նախ թույլտվություն էր խնդրել հայրիկից, ով դեմ չէր եղել:

Հասմիկի խոսքով՝ նկարահանման տաղավարում խնդրել էր, որ իր հետ կին լուսանկարիչ աշխատեր, չնայած դրան՝ շատ էր ամաչել, նույնիսկ պառկած դիրքից չէր կարողացել շարժվել. դա անելու համար նրան քույրն էր օգնել՝ մերսելով մարմինը, որը թմրել էր լարվածությունից:

Երգչուհին խոստովանել է, որ թեպետ եղել է շրջան, երբ փոշմանել էր այդ որոշման համար, սակայն կիսամերկ լուսանկարվելը նաեւ օգնել էր նրան սիրելու ինքն իրեն եւ իր մարմինը:

Մեկնաբանություն

Որոնում