Անահիտ Սիմոնյանը կրկին ակնարկել է, որ միայն իր հարազատներն են ուրախացնում Արմանին. նա խնդիրներ ունի՞ Հայկոյի հարազատների հետ (տեսանյութ)

  • May 19, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ՝ մայիսի 18-ին, Անահիտ Սիմոնյանի եւ Հայկոյի որդին դարձել է 11 տարեկան:

Անահիտն այդ առիթով ինստագրամյան սթորիներ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են իր հարազատները 00:00-ին եկել եւ շնորհավորել Արմանին:

Այդ սթորիներին կից Անահիտը գրել է հետեւյալը.

«Ավանդույթի համաձայն՝ իմ հարազատներն ուղիղ 00:01-ին գալիս եւ ուրախացնում են Արմանին»:

Տպավորություն է, որ Անահիտն այս ձեւով ակնարկ է անում, որ Արմանը նույն վերաբերմունքը չի ստանում Հայկոյի հարազատների կողմից:

Հավելենք, որ Արմանի ծննդյան օրն Անահիտը որդու հետ գնացել էր Հայկոյի գերեզմանին:

«Գիտեմ՝ մեզ հետ ես»,-խնկով եւ ծաղիկներով լուսանկարին կից գրել էր նա:

Հավելենք, որ Անահիտ Սիմոնյանն որդու ծննդյան առիթով նաեւ հուզիչ տեսանյութ էր հրապարակել:

Իսկ ավելի վաղ իր շնորհակալություն էր հայտնել Աստծուն եւ Հայկոյին նման որդու համար:

 

Մեկնաբանություն

Որոնում