Դերասանուհի Մարջան Ավետիսյանը վերահրապարակել է իր արխիվային լուսանկարը:
Դրան կից նա գրել է.
«Խայտառակ գեղեցիկ կին:
Եկեք գրեք, որ մեծամիտ եմ, գիտեմ»:
Հավելենք, որ Մարջանը բավական ակտիվ է համացանցում. մասնավորապես՝ նա երբեք էլ չի թաքցնում իր քաղաքական ընդդիմադիր հայացքները:
Դերասանուհին հաճախ է կտրուկ քննադատությամբ հանդես գալիս գործող իշխանության վերաբերյալ:
Վերջերս նա նաև հետևյալ գրառումն էր արել.
«Ճիշտն ասած էսօր առավոտ ուզում էի գրել կոլեգաներիս «վեր կացեք գնացեք ցույցի, հակառակ դեպքում հաջորդ 10-ը տարիների ընթացքում նկարվելիք ֆիլմերի գլխավոր դերերը ես եմ խաղալու»:
Էն էլ վախեցա, բա որ հանկարծ բոլորով վեր կենան ու գնան»։
Հիշեցնենք, որ Մարջանը նաեւ նկարահանվել է «Իշխանություն» ֆիլմում, որի ռեժիսորն ընդդիմադիր հայացքներ ունեցող Մհեր Մկրտչյանն է:
Հիշեցնենք, որ ամուսնությունից հետո դերասանուհին ապրում է արտերկրում: