Արմինկան, թերեւս, հայկական շոու բիզնեսի ամենախնամված հանրային դեմքերից է:
Օրերս երգչուհին ցույց է տվել դեմքն առանց դիմահարդարման:
Լուսանկարին կից Արմինկան գրել է. «Խաղաղ…»:
Հավելենք, որ Starnews-ի աչքից չի վրիպել, թե վերջին տարիներին որքան է փոխվել Արմինկան:
Խնամված եւ գեղեցիկ Արմինկան որքան էլ, որ ձեռք է առնում իրեն «պառավ» եւ «չորացած» անվանողներին, ամեն դեպքում տարիներն իրենց հետքը թողել են նրա արտաքինի վրա:
Հիշեցնենք, որ 48-ամյա երգչուհին արդեն տարիներ է, ինչ ապրում է ԱՄՆ-ում:
Հավելենք նաեւ, որ Արմինկան բավական փակ է պահում իր անձնական կյանքը:
Չնայած դրան՝ հաճախ է հրապարակում, թե ինչ շքեղ ծաղիկներ է ստանում՝ չբացահայտելով նվիրողին:
Հավելենք, որ Արմինկան երբեք ամուսնացած չի եղել: