Արմինե Ճաղարյանի ողբերգական մահից հետո նրա էջում հրապարակում հայտնվելու և հեռացվելու, Անահիտ Սիմոնյանի՝ Հայկոյի հարազատների հետ խնդիրներ ունենալու, Սոնա Շահգելդյանի՝ ինքնամոռաց սիրահարվելու, Հայաստանի՝ «Եվրատեսիլում» տապալվելու մասին. շաբաթվա աստղային ամփոփումը

  • May 21, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:

Նախորդ շաբաթ Հայաստանը տապալվել է «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում:

https://www.youtube.com/watch?v=gVqGKkm7xBE

Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը «Snap» երգով գրավել է 20-րդ հորիզոնականը՝ պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում ստանալով 61 միավոր:

https://www.youtube.com/watch?v=DAJ6vfmD_ic

Հավելենք, որ «Եվրատեսիլ 2022»-ը տեղի է ունեցել Իտալիայում՝ Թուրինում:

https://www.youtube.com/watch?v=F1fl60ypdLs

Հաղթող է ճանաչվել Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra-ն:

Համացանցում մինչ օրս քննարկվում է Արմինեի Ճաղարյանի հետ կատարված ողբերգությունը:

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 9-ին  ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:

Արմինեի մահից հետո նրա TikTok-ի եւ ֆեյսբուքյան էջում հրապարակում էր հայտնվել, որն արդեն հեռացվել է:

Հարազատները կիսվել էին «Քաղցած սպասում են» հաղորդման դրվագներից մեկով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Starnews-ի աչքից չէր վրիպել Արմինեի մասնակցությամբ «Քաղցած չէին սպասում» հաղորդումը:

Դրա շրջանակներում Արմինեին հարց էր հնչել՝ ինչ կաներ, եթե հանդիպեր Աստծուն:

Նա պատասխանել էր. «Կասեի՝ կարո՞ղ ենք կրկնել մի հատ էլ… Ու հաշիվը: Անդադար վերջին տարիներին մտածում եմ՝ սա է, վե՞րջ: Մտածում եմ քանի՞ կյանք ունենք, հիշո՞ւմ ենք մյուս կյանքը»:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ էր հայտնել հաղորդավարուհու մահվան վերաբերյալ։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։

Հավելենք, որ Արմինեն հումորիստ, սցենարիստ Վահե Խաչատրյանի կինն է:

Starnews-ը դեռ նախորդ տարի տեղեկացրել էր, որ Սոնա Շահգելդյանն ամուսնալուծվել է:

Մենք նաեւ տեղեկացրել էինք, որ Սոնան նոր սիրելի ունի:

Երգչուհին այս առիթով խուսափում էր մեկնաբանություն տալուց:

Մեր բացահայտումից ամիսներ անց Սոնան որոշել է սիրելիի հետ բացառիկ լուսանկար հրապարակել:

Նա դրան կից գրել է հետեւյալը.

«Սերն իմ ու քո, եթե հրա՞շք չէ՝ ի՞նչ է»:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Սոնան խոսել էր 2-րդ երեխա ունենալու ցանկության մասին՝ նշելով, որ դա իր երազանքն է:

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 18-ին, Անահիտ Սիմոնյանի եւ Հայկոյի որդին դարձել է 11 տարեկան:

Անահիտն այդ առիթով ինստագրամյան սթորիներ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են իր հարազատները 00:00-ին եկել եւ շնորհավորել Արմանին:

Այդ սթորիներին կից Անահիտը գրել է հետեւյալը.

«Ավանդույթի համաձայն՝ իմ հարազատներն ուղիղ 00:01-ին գալիս եւ ուրախացնում են Արմանին»:

Տպավորություն է, որ Անահիտն այս ձեւով ակնարկ է անում, որ Արմանը նույն վերաբերմունքը չի ստանում Հայկոյի հարազատների կողմից:

Հավելենք, որ Արմանի ծննդյան օրն Անահիտը որդու հետ գնացել էր Հայկոյի գերեզմանին:

«Գիտեմ՝ մեզ հետ ես»,-խնկով եւ ծաղիկներով լուսանկարին կից գրել էր նա:

Հավելենք, որ Անահիտ Սիմոնյանն որդու ծննդյան առիթով նաեւ հուզիչ տեսանյութ էր հրապարակել:

Իսկ ավելի վաղ իր շնորհակալություն էր հայտնել Աստծուն եւ Հայկոյին նման որդու համար:

Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր. առաջարկում ենք գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ:

 

 

Մեկնաբանություն

Որոնում