Նորություն չենք ասի, թե որքան է նիհարել ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը:
Նա երբեք չի թաքցրել քաշ կորցնելու ընքացքը:
Գոհարը նաեւ պարբերաբար հրապարակում է իր արխիվային լուսանկարները:
Նա այս ձեւով փորձում է մոտիվացնել իր հետեւորդներին:
Հավելենք, որ Գոհարն ամիսներ առաջ 2-րդ անգամ դիմեց վիրահատական միջամտության, սակայն դրանից հետո էլ սննդակարգ է պահում ՝ փորձելով չվերադառնալ նախկին քաշին:
Գոհարի խոսքով ՝ 2-րդ վիրահատությունը ընդամենը նիհարելուց հետո կախված մաշկը ձգելու համար էր:
Այժմ Գոհարը ոչ միայն հետևում է սննդակարգին, այլև հաճախում է մարզասրահ:
Նիհարելուց հետո Գոհարը հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում՝ ցույց տալով կազմվածքը: