Բախտավոր լինեք… Սուպեր Սաքոն և Օկսի Ավդալյանը՝ հարսանեկան կերպարներով. տեսեք՝ ինչպես է նրանց շնորհավորել Սարոն (լուսանկար, տեսանյութ)

  • May 23, 2022

Համացանցում հայտնվել են  Սուպեր Սաքոյի և Օկսի Ավդալյանի լուսանկարները, որոնցում նրանք հարսանեկան կերպարներով են:

Նրանք այս առիթով ոչինչ չեն մեկնաբանել, սակայն, թերևս, այս կադրերը նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակից են:

Սարոն նույնիսկ սթորի էր հրապարակել, որում մաղթանքներ էր հղել «նորապսակներին»:

Հավելենք, որ զուգերգերի հարցում Սուպեր Սաքոն մեծ հաջողություն ունի:

Նրա և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը միջազգային հիթ է դարձել:

Այն ռեկորդային՝ 196 միլիոն դիտում ունի:

Չնայած նման հաջողությանը՝ լուրեր էին պտտվում, որ Սուպեր Սաքոն եւ Սպիտակցի Հայկոն վիճել էին, ընդ որում՝ հենց տվյալ երգի պատճառով:

Տարաձայնությունները, կարծես թե,  այլեւս անցյալում են: Այդ եզրահանգմանն ենք գալիս՝ դիտելով երգիչ Սարոյի ինստագրամյան սթորիները, որոնցում նա ներկայացրել էր, թե ինչպես են երգիչները գրկախառնվում:

«Վերջապես այսքան տարի «Մի գնայի» փողերը Սաքոն գռփեց, իսկ հիմա Հայկոյին բերել է թանկանոց Ռոլեքս: 100 հազար դոլար ծախսեցիր էդ փողերից, ապրի իմ ախպեր Սաքոն»:

 

Մեկնաբանություն

Որոնում