Այս տարի մեկով պակաս ենք լինելու. Մենչն իր եւ Հայկոյի կյանքից հուզիչ դրվագ է հիշել (տեսանյութ)

  • May 24, 2022

Ամերիկաբնակ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, երգիչ Հայկոյի մտերիմ ընկերներից մեկն էր:

Նա շատ ծանր է տարել ընկերոջ կորուստը:

Մենչը Հայկոյի հետ արխիվային լուսանկար է հրապարակել՝ դրան կից գրելով հետեւյալը.

«Արդեն 15 տարի է՝ ունենք ավանդույթ ամեն տարի 10 օր ընկերներով հանգստանալ աշխարհի տարբեր տեղերում: Այս տարի մեկով պակաս ենք լինելու: Բայց միայն ֆիզիկապես ես պակասելու, Հայկո, վստահ էղի, որ բոլորիս մտքերում ես լինելու»:

Հիշեցնենք, որ Հայկոյի մահից հետո Մենչը նշել էր, որ վերջինս, կարծես, զգար իր մահը.

ԱՄՆ-ում հեռարձակվող «Հորիզոն» հեռուստաընկերության՝ Հայկոյին նվիրված հատուկ թողարկման ընթացքում Մենչը խոսել էր իրենց վերջին հանդիպումից.

«Այդ վերջին 10 օրերը երկար կմնան իմ մտքում: Շատ բաներից ենք խոսել: Հայկոն տեսակով խոսացող չէր, ուրախ բաներից էր միշտ խոսում, սակայն վերջին անգամ ասում էր բաներ, որ հիմա եմ հասկանում իմաստը, նա ասում էր բաներ, որ իրեն սազական չէին, իր բնավորությանը հատուկ չէին: Մինչ այդ չէր ասել երբեք նման բաներ… Հիմա եմ հասկանում, որ, երեւի, մարդիկ ինչ-որ բաներ զգում են, դրան բացատրություն չկա…»,-նշել էր Մենչը:

Հավելենք, որ Հայկոն մահացել է սեպտեմբերի 29-ին:

 

 

Մեկնաբանություն

Որոնում